Նախագահ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին ատոմային անվտանգության հարցերով Հայաստանին զգալի օժանդակություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը կարևորել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքը և ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը:
Նախագահը Սարգսյանը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներին, կայանի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին:
Կառավարության ընդունելությունների տանը Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել