HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում իրային ապահովման ոլորտում ապրանքներ ու ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մրցակցային միջավայրի ձևավորման, մրցույթների թափանցիկության ապահովման նպատակով անցկացվող հավաքների շրջանակում մարտի 2-ին պաշտպանության նախարարությունում կայացել է հերթական հանդիպումը, այս անգամ՝ իրային ապահովման ոլորտում ապրանքներ ու ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ։ Հանդիպումը նվիրված էր ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու հիմնական պահանջների ու պայմանների, խնդրահարույց հարցերի և իրավական ընթացակարգերի քննարկմանը։

«Այս հանդիպումների գլխավոր նպատակն այն է, որ թե՛ հանրությունը և թե՛ հայտարարվող մրցույթներին մասնակցող ընկերությունները համոզված լինեն. Զինված ուժերում չկա որևէ ապրանքատեսակ կամ ծառայություն, որի մատակարարումն իրականացվում է հովանավորչության միջոցով: Մենք բացառում ենք նման երևույթները: Դաշտն ազատ է մրցունակ գին և որակյալ ապրանք կամ ծառայություն առաջարկող ընկերությունների համար»,- վստահեցրել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը:  

Դիմելով հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ ՊՆ-ում գործում է թեժ գիծ՝ ի հայտ եկած խնդիրներն արագ լուծելու համար:

«Բոլոր գործարարներին հորդորում ենք՝ եթե կլինեն բուն մրցութային գործընթացին առնչվող անհասկանալի հարցեր, ինչպես նաև ապրանքների ընդունման-հանձնման, ապրանքների տեխնիկական բնութագրերի կամ վճարումների հետ կապված որոշակի խնդիրներ, պարտադիր զանգահարել թեժ գիծ կամ գրություն ուղարկել ՊՆ»,- ընդգծել է նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են նաև առաջիկայում կայանալիք մրցույթներում ընդգրկված ապրանքների ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ճիշտ լրացման կարգը: Կարեն Կարապետյանը փաստել է, որ նմանօրինակ հանդիպումները դրական արդյունք են տալիս: Այդ մասին է վկայում մրցույթներին մասնակցել ցանկացողներ ընկերությունների քանակը, որը հաստատուն տեմպերով աճում է. «Մարդիկ աստիճանաբար համոզվում են, որ սրանք լոկ խոսքեր չեն, կատարվում են ամենօրյա հետևողական աշխատանք և խիստ վերահսկողություն, որպեսզի իրականում ունենանք մրցունակ գին ու որակյալ ապրանք»:

Հավաք-հանդիպումը եզրափակվել է իրային ապահովման ոլորտի հնարավոր մատակարարների բարձրաձայնած հարցերի քննարկմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter