HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, 27-րդ հոդվածի 4-րդ մասով, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կանոնադրության 6-րդ գլխով, մարտի 2-ին տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: 

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հոգաբարձուների խորհրդի նիստում, միաձայն քվեարկությամբ, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընտրվել է Հիմնադրամի խորհրդի նախագահ: Հիմնադրամի տնօրեն է ընտրվել Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը:

«Ազգային ժողովում քննարկումների ժամանակ երբ ներկայացնում էի այս նախաձեռնությունը, բազմաթիվ խնդիրներ լսեցինք հիմնադրամի թափանցիկության և արդյունավետության հետ կապված: Այդ իսկ պատճառով հոգաբարձուների խորհուրդը աշխատելու է թափանցիկ»,- ասել է պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ խորհուրդն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հիմնադրամին կատարվեն նաև կամավոր փոխանցումներ:

Անդրանիկ նիստի ընթացքում հաստատվել է նաև հիմնադրամի հաստիքացուցակը: Ըստ այդմ, Կենտրոնական բանկի 15 աշխատակից կամավորական սկզբունքով իրականացնելու են հիմնադրամի գործունեությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը առաջիկա հինգ տարիներին կկառավարի Կենտրոնական բանկը և դրա համար վարչական ծախսեր նախատեսված չեն:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի շրջանակում կայացել է նաև հիմնադրամի www.1000plus.am կայքէջի շնորհանդեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter