HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենին

Մարտի 2-ին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիի գլխավորած պատվիրակությանը:         

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի և «Կարսպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter