«Կարաս» գինիները մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ են ստացել
«Կարաս» գինիները մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ են ստացել Գերմանիայի Նոյշտադտ քաղաքում կայացած Mundus Vini 20-րդ համտես մրցույթում: Mundus Vini- ն գինի արտադրողների համար աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է:
2017թ, փետրվարի 23-ից 26-ը Նոյշտադտում ներկայացվել են 6200 տեսակի գինիներ աշխարհի 150 գինեգործական շրջաններից: Մրցույթի ժյուրին բաղկացած է եղել 44 երկրների մոտ 200 փորձագետներից: Mundus Vini 20-րդ մրցույթում մեծ ուշադրության են արժանացել ներկայացված «Կարաս» գինիները:
«Կարաս» Հնեցվածը (Reserve) ստացել է ոսկե մեդալ, իսկ «Կարաս» Կարմիրը և «Կարաս» Սպիտակը ստացել են արծաթե մեդալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել