HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ թաղման նպաստի տրամադրման գործընթացի ուսումնասիրման արդյունքում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ 2013-2017թթ. ընթացքում մահացած բազմաթիվ անձանց համար սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրվող՝ թաղման համար որպես նպաստ 200.000 դրամը ստացել են միևնույն անձինք:
Մասնավորապես՝ մեկ դեպքում նույն անձը ստացել է 303 մահացածներին հատկացված՝ 60.600.000, մեկ այլ դեպքում 264 անձանց՝ 52.800.000, մյուս դեպքերում 119 անձանց՝ 23.800.000 և 72 անձանց 14.400.000 դրամ գումարները և այլն:
Ուսումնասիրությունների շրջանակներում հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նպաստներ ստացած հիշյալ անձիք տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են միևնույն ՍՊ ընկերության աշխատակիցներ կամ առնչություն են ունեցել նշված ընկերության հետ և ընկերության տնօրենի կազմակերպմամբ ստացված գումարների դիմաց ընկերությունը մատուցել է հուղարկավորման ծառայություններ:
Պարզվել է, որ նշված ՍՊ ընկերություն 2014թ. ստացվել է շուրջ 29.000.000 դրամ, 2015թ. շուրջ 51.400.000 դրամ, 2016թ. շուրջ 51.000.000 դրամ գումար:
Մինչդեռ ընկերության կողմից հարկային մարմիններին հաշվետվություններ է ներկայացվել՝ 2014թ. ընդամենը 8.242.500 դրամի, 2015թ.՝ 6.285.000 դրամի, իսկ 2016թ.՝ 3.007.000 դրամի շրջանառություն մասին:
Արդյունքում, ընկերության տարեկան եկամուտները պակաս է հաշվարկվել և հարկային մարմիններ ներկայացվել 2014թ. 20.777.500 դրամ, 2015թ. 45.115.000 դրամ, 2016թ.-ին 49.625.000 դրամ, որի շրջանառության հարկի գումարները և պետությանը պատճառված վնասը՝ առանց տուժանքների կազմում է ընդհանուր 5.775.857 դրամ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter