HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանում բացվել է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների ցուցահանդեսը

Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում ներկայացված «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը մասնակցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շրջել սրահում եւ զրուցել հեղինակների հետ:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին այն պատրաստակամության ու աջակցության համար, որ ցուցաբերում է քաղաքապետարանը՝ միության կազմակերպած միջոցառումներին:

Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ գործունեության 22 տարիների ընթացքում միությունը փորձել է ստեղծել պայմաններ, որ հաշմանդամները ինքնադրսեւորվելու հնարավորություն ունենան մշակույթի, սպորտի եւ աշխատանքի ոլորտներում եւ բազմաթիվ հաջողություններ են գրանցել:

«Դրանց շարքում առանձնահատուկ է համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ, որն արդեն 4 տարի է՝ ընթանում է: Մեծ հույս ունենք, որ կբարեկամանանք նաեւ Երեւան քաղաքի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ եւ մեր համագործակցությունը արդյունավետորեն կշարունակվի»,- նշել է Հակոբ Աբրահամյանը:

ՄԱԿ-ի կողմից սահմանված հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ գեղանկարչական ցուցահանդեսի եւ համերգային ծրագրի մասնակիցներին Տարոն Մարգարյանը հանձնել է Երեւանի քաղաքապետի շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ միության անդամ ստեղծագործող երիտասարդ երաժիշտները: Ցուցադրությունը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 9-ը: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter