Ամենաթանկ բնակարանները Երեւանի կենտրոնում, Արաբկիր համայնքում և Ծաղկաձոր քաղաքում են
Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ 2017-ի հունվարի դրությամբ:
Համաձայն այդ հրապարկման՝ 2017-ի հունվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ 9 866 գործարք է իրականացվել՝ 2016-ի նույն ամսվա 9715-ի փոխարեն։
Իրականացված գործարքների մեծ մասը՝ 25%-ը, օտարման նպատակով է կատարվել, ապա գերակշռել են գրավադրման գործարքները։
Անշարժ գույքի նկատմամբ ամենաշատ գործարքներ գրանցվել են մայրաքաղաքում՝ 33%, գործարքների քանակով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, բայց այն Երևանին զիջում է երեք անգամ։ Անշարժ գույքի ամենից քիչ գործարքներ կատարվում են Վայոց ձորում։
Երևանի 12 վարչական շրջաններից յոթում բնակարանների գները նվազել են։ Մասնավորապես՝ Զեյթունում, Ավանում, էրեբունիում, Շենգավիթում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և Նուբարաշենում, պաշտոնական վիճակագրությամբ, հունվարին բնակարանները ձեռք են բերվել ավելի մատչելի գներով։
Փոխարենը հունվարին թանկ են եղել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզի բոլոր քաղաքների բնականների գները։
Հանրապետությունում դեռևս ամենաթանկը Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների և Կոտայքի Ծաղկաձոր քաղաքի բնակարանների գներն են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել