HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շեւչենկոյի անվան դպրոցում սարսափելի ցուրտ է

Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում այս վերջին օրերին սարսափելի ցուրտ է: Երեխաների թիվը մոտ 400-ից հասել է 300-ի: Ոմանք չեն գալիս դպրոց, ոմանք ուշ են գալիս, իսկ ոմանք էլ գալիս են շուտ եւ հիվանդանում են:

Ովքեր չեն գալիս, նրանք բացակա են ստանում՝ չգիտես, թե ինչի համար: Դպրոցում ցուրտ է. Ինչո՞ւ պետք է աշակերտը հիվանդ վիճակով գա դպրոց եւ ավելի բարդանա իր հիվանդությունը, եւ եթե դպրոցի ջերմաստիճանը դասարաններում չի գերազանցում 10 աստիճանը, ապա ինչի՞ մասին կարող է խոսք լինել:

Դպրոցի տնօրինությունը իրավունք չունի աշակերտներին բացակա դնել, եթե չի կարողանում բարձր ջերմություն ապահովել դպրոցում: Պատուհանները ցելաֆոնապատ են, բայց քանի որ կան ճեղքվածքներ, կոտրված ապակիներ ու դռներ, դա էլ չի օգնում: Ցուրտը, քամին մտնում են դպրոց եւ ցրտահարում ու սառնամանիքի վերածում դպրոցը:

Ջերմաստիճանը նույնիսկ իջել է մինչեւ 4 աստիճան: Դպրոցն էլ գտնվում է անմխիթար վիճակում: Չորս կողմը ավերակներ են. քանդված պատեր ու հատակ, քանդված աստիճաններ, կոտրված դռներ ու պատուհաններ: Մեկ խոսքով՝ «ավերակի կույտ» է: Կենտրոն համայնքի միակ դպրոցն է, որ գտնվում է այս վիճակում:

«Ավագ դպրոց» հասարակական կազմակերպության միություն/խորհուրդ

Ծնողներ եւ ուսուցիչներ

Մեկնաբանություններ (1)

Ինեսսա Պետրոսյան
Ես որպես ծնող ևս փաստում եմ, որ Շևչենկոյի անվան ավագ դպրոցում վիճակն իրոք անմխիթար է և խայտառակ: Հարց է առաջանում ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ Կրթության նախարար պարոն Աշոտյանը, նա տեղյակ է ինչպիսի վտանգի առաջ են կանգնած մեր դեռահաս երեխաները, ինչպիսի անդառնալի հետևանքներ կարող է առաջանալ երեխաների առոջության համար նման խայտառակ պայմաններում դպրոց հաճախելը: Գտնում եմ, որ անհապաղ պետք է հարցին լուծում տրվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter