ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել