HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի երկու բուժհաստատություններ համալրվել են նորածնային ինկուբատորներով

Իր արգենտինահայ բարերարներ Դանիել եւ Իզաբել ամուսինների ֆինանսական աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկուական ինկուբատոր /կյուվեզ/ եւ մոնիտոր է նվիրաբերել Արցախի «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնի եւ «Արեւիկ» մանկական բուժմիավորման նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներին:

Հիմնադրամը տեղեկացնում է, որ գերմանական «Դրեգեր» արտադրության այս գերժամանակակից ինկուբատորները օպտիմալ պայմաններ են ապահովում անհաս եւ փոքր քաշով ծնված նորածինների կյանքի ու կենսագործունեության համար:

Խոնավության, ջերմաստիճանի, թթվածնի համապատասխան մակարդակի ապահովումը նորածնին հնարավորություն է տալիս դուրս գալ կրիտիկական վիճակից: Մոնիտորներն էլ ապահովում են նորածինների շնչառական եւ սիրտ-անոթային համակարգի գործունեության հսկողությունը:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի խոսքով՝ նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը կենտրոնի կարեւոր օղակներից է: Արցախում տարեկան ծնվում է 100-120 անհաս կամ փոքր քաշով երեխա, ինչպես նաեւ հասուն նորածիններ, որոնք ախտաբանական տարբեր խնդիրների պատճառով լիարժեք հսկողության կարիք ունեն: Սարքավորումները հնարավոր են դարձնում մանկածինների համապատասխան խնամքը, վերականգնումն ու բուժումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter