
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 7-րդ կմ-ից մինչև 8-րդ կմ-ը (Սատանի կամուրջ) իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակ է լինելու:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել