HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարելավվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակը

Աշխարհի բոլոր պետությունների համար կենդանիների վարակիչ, այդ թվումկենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդություններիդեմ պայքարի կազմակերպումը և արդյունավետ իրականացումը համընդհանուրխնդիր է:

Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչհիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնությունից և հանրապետությանառանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակայինիրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի ՀՀ գյուղատնտեսությաննախարարության կողմից «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայություների մատուցումը պատվիրակվում է «Անասնաբուժասանիտարիայի ևբուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման աշխատանքների որակիբարձրացման, մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով այս տարի «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայություններիկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի ևգյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը համատեղ կիրականացնեն ծրագրիշրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպումը:

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հիմնադրամի միջև2017 թվականի փետրվարի 8-ին կնքվել է Համագործակցության Հուշագիր:

Համագործակցության արդյունքում կկատարելագործվեն մեխանիզմներ, որոնքուղեցույց կհանդիսանան անասնաբուժական գործունեություն իրականացնողանձանց, մասնավորապես' Հայաստանի Հանրապետության պետական միջոցներիհաշվին իրականացվող անասնաբուժասանիտարական միջոցառումներիրականացնողների համար: Կկատարելագործվեն նաև գործուն մեխանիզմներանասնաբուժության ոլորտում մատուցվող ծառայությունների, մասնավորապեսգյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացը տեղումկազմակերպելու և տեղական մասնագետներին ներգրավելու գործընթացըկազմակերպելու ուղղությամբ:

Միաժամանակ, կմշակվի անասնապահությամբ զբաղվող տնտեսություններիհաշվառման և գրանցման արդյունավետ ու մատչելի համակարգ, որը հետագայումկապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսությունների ևանասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծումը՝ հստակտվյալների առկայությամբ:

Կմշակվի բրուցելոզի և այլ սուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերմանև կանխարգելման նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների փաթեթ' հետագայումՀայաստանի Հանրապետությունում ներդնելու նպատակով:

Կկազմվի աշխատանքների մշտադիտարկման (մոնիթորինգի)ժամանակացույց՝ դրանց իրականացման ժամկետներին և որակին հետևելունպատակով: Այս մասին հայտնում է գյուղնախարարությունը:

Վերոգրյալ ծառայությունների ոչ պատշաճ իրականացման դեպքում կարող եքդիմել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝զանգահարելով (+37455) 541 968 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter