HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Մարտի 6-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: Արձանագրվել է ամենամյա համագործակցության պլանի ամբողջական իրականացումը: Քննարկվել են նաև 2017-2018 թվականների համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում` ռազմական կրթություն և վարժանքներ, կրտսեր հրամանատարների և խաղաղապահ հրահանգիչների պատրաստություն, խորհրդատվություն բարեփոխումների գործընթացում և այլն: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում 2017-2018թթ. Համագործակցության պլանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter