HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Վահան Շիրխանյանին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան լրատվության հրապարակային աղբյուրներում տարածվել են փաստաբան Հայկ Ալումյանի հրապարակային մտահոգություններն այն մասին, որ իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը:

Հաշվի առնելով այդ մտահոգությունները' ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր առավոտյան այց են կատարել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վահան Շիրխանյանին,ուսումնասիրել նրա պահման պայմանները և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ:

Այցից հետո վերը նշված հրապարակային մտահոգությունները փաստաբան Հայկ Ալումյանըհայտնել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին կատարած զանգիմիջոցով:

Վահան Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ Մարդու իրավունքներիպաշտպանը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter