HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:

2017 թվականի մարտի 6-ին՝ ժամը 00:30-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոց մեկնած շտապօգնության խումբը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ 30-35 տարեկան տղամարդու դիակ է հայտնաբերել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի գագաթային հատվածում պատռված վերքի ձևով, իսկ ձախ ձեռքի մատներին՝ այրվածքին բնորոշ վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ, 1987թ. ծնված Օ. Ամարյանն է:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Օ. Ամարյանն ընկել է էլեկտրասյան վրայից։ Մասնագետների նախնական ախտորոշման համաձայն՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու պատճառով։ 

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անզգուշությամբ մահ պատճառելը):

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Օ. Ամարյանի մահվան բոլոր հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter