HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունքի տեսուչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունքի տեսուչ Հ. Պողոսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, ըստ նախաքննության նյութերի, 2008թ. հունվարի 28-ին Հ. Պողոսյանն օգնել է, որ «BC» կարգի վարորդական իրավունքի վկայականը «BCD» կարգով փոխանակելու կապակցությամբ ճանապարհային ոստիկանության «Վանաձոր»-ի ՀՔ բաժանմունք դիմած Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Հովհաննիսյանը տեսական եւ գործնական քննություններ հանձնի, այսինքն` ճիշտ լրացնի տեսական քննության պատասխանները, իսկ գործնական քննությունն ընդհանրապես չընդունելով` քննական քարտում քննությունը դրական հանձնելու վերաբերյալ նշում է կատարել, որոնց հիման վրա Վանաձորի ՀՔ բաժանմունքի կողմից քաղաքացի Ա. Հովհաննիսյանին հատկացվել է «BCD» կարգի վարորդական իրավունքի վկայական:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter