HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ. «ՎԶԵԲ-ը խթանում է հանքային թալանը, հանքերը կանանց մղում են մարմնավաճառության»

Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները այսօր ներկա են եղել Հայաստանում  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Գործարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀԲՃ-ի անդամ Աննա Շահնազարյանը` խոսքն ուղղելով Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին.

«Մենք կոչ արեցինք ՎԶԵԲ-ին վերջ տալ կեղծավորությանը, քանի որ ըստ իրենց կողմից աջակցություն ստացող «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) օֆշորային ընկերության գնահատականների հանքի շահագործումը առաջ կբերի ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև կնկատվի հանցագործությունների աճ: Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա: Իսկ Ջերմուկի բնութագիրը ընտանեկան զբոսաշրջության կենտրոնից կվերածվի հանքի աշխատակիցների բնակատեղիի: Գնդեվազը և Ջերմուկը հատկապես ռիսկային գոտում են գտնվում: Մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունը նախատեսում է ինչպես կանանց աջակցման ու կրթման ծրագրեր իրականացնել, ինչը, ըստ ընկերության գնահատակնների, հետ կպահի կանանց մարմնավաճառությունից, այնպես էլ պահպանակների լայն հասանելիության ապահովումը հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց»:

Տեսանյութը` ՀԲՃ-ի

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Բրավո, այլանդակներին դուրս ա պետք շպրտել երկրից։ Սրանք սեռավարակից շատ ավելի վտանգավոր վարակ են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter