HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ի՞նչ է շշնջում Ահմադինեժադը Սարգսյանի ականջին

Վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իրանին դատապարտող բանաձևին, որի նախաձեռնողները ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան էին, Հայաստանը դեմ քվեարկեց: Դա շփոթեցրեց շատերին: Ինչո՞ւ: Օրինակ՝ Ռուսաստանը, որ հաճախ Իրանի պաշտպանի դերն է ստանձնում, ձեռնպահ քվեարկեց, Վրաստանն ու Ադրբեջանը քվեարկությանը չմասնակցեցին, Թուրքիան կողմ քվեարկեց: Իսկ Հայաստանը Վենեսուելային, Հյուսիսային Կորեային և նմանատիպ այլ երկրներին «միանալով»՝ դեմ քվեարկեց: Ի՞նչ է, առյուծի սի՞րտ էր կերել, որ չվախեցավ Արևմուտքի հնարավոր պատիժներից: Այս «ռեբուսը» դժվար է լուծել: Բայց մեր աղբյուրների հավաստի տվյալները հեշտությամբ լուծում են այս խնդիրը: Բանն այն է, որ Իրանի իշխանությունները մեր ղեկավարության հետ երկար բանակցությունների ընթացքում Հայաստանին դիվանագիտական մի շարք «առևտրական» առաջարկություններ են արել (բանակցությունները շարունակվում են): Մեզ հաջողվել է պարզել դրանցից մեկ-երկուսը: Միջազգային ատյաններում իրենց շահերը պաշտպանելու համար Իրանը Հայաստանին խոստացել է տարեկան մեկ միլիոն տուրիստ ուղարկել Երևան: Հաջորդ քայլը խիստ գայթակղիչ է. Ահմադինեժադը մեր նախագահին խոստացել է ֆանտաստիկ չափերի ներդրումներ անել Հայաստանում: Նրանց առաջին քայլերից մեկն էլ (թեև անհաջող) 50 հարկանի երկնաքերի կառուցումն է «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ: Հայաստանին այս անգամ հաջողվեց խուսափել Արևմուտքի զայրույթից: Հաջորդ անգամ ինչ է սպասվում, անհայտ է:

Խաղը արժի՞ մոմերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter