HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան  Թիմուր Ուրազաևին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։

Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ամուր հիմքեր կան, որոնք կառուցվում են երկխոսությունների և երկկողմ հանդիպումների վրա։

Դեսպան Թիմուր Ուրազաևը, ներկայացնելով Ղազախստանի տնտեսական հնարավորությունները, նշել է, որ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով իրենց առաջնահերթություններից է ճանապարհաշինության և լոգիստիկայի ոլորտների զարգացումը, այդ համատեքստում՝ բեռնափոխադրումների դյուրացումը։ 

Նախարարն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է  տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումների լիարժեք ազատականացում, ինչը կբերի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացման, սպասարկման որակի բարձրացման: 

Անդրադառնալով երկու երկրների միջև ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև կապի, հեռահաղորդակցության ոլորտներին առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter