HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հնդկաստանում, Չինաստանում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի, Չինաստանում  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ։

Նախարարության  լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանից Իրանի և Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա և Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր:

Վահան Մարտիրոսյանը ընդգծել է, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ  բեռնափոխադրումներ իրականացնելու։ Նախարարությունը պատրաստակամ է աջակցել և օժանդակել այն ընկերություններին, որոնք կիրականացնեն այդ գործընթացը:

Չինաստանի հետ համագործակցությունն առավելապես կառուցված է ճանապարհաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Չինաստանում  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ հանդիպման ընթացքում   քննարկվել են ՏՏ ոլորտում երկու երկրների միջև հեռանկարային գործունեության շրջանակներն ու ծրագրերը, դրանց իրագործման հնարավորությունները։

Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հիմնականում բեռնափոխադրումների ոլորտին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter