HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ-ի նախագահի կնոջ մեկ տարվա գործարքով կարելի է գնել մեկ գյուղ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մինչև պետական պաշտոն ստանձնելը գրեթե 16 տարի աշխատել է «ՀայՌուսգազարդ» («Գազպրոմ Արմենիա») ընկերությունում: ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնել է 2016թ. հոկտեմբերի 8-ին: Հավանաբար գազային ընկերությունում աշխատած տարիների էլ կուտակել է միլիոնների հասնող եկամուտներն ու դրամական միջոցները:

Այսպես, ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի` Վարդան Հարությունյանը 2016թ. ընթացքում ունեցել է մոտ 185 միլիոն դրամ եկամուտ, որից մոտ 182 միլիոն դրամը որպես աշխատավարձ ստացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից: Պաշտոնյային եկամուտ է բերել նաև տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարը, որը կազմել է 160 հազար 296 դոլար:

2015թ. համեմատ` կտրուկ ավելացել է Վ. Հարությունյանի դրամական միջոցները: Եթե նշված տարում իր հաշվին ունեցել է 25 միլիոն դրամ, ապա 2016-ին այն հասնում է 97 միլիոնի: Աճ է գրանցել նաև արտարժույթով պահվող միջոցները: 2015-ին դոլարով պահվող գումար չի ունեցել, սակայն 2016-ին հայտարարագրել է 54 հազար 109 դոլար, իսկ 102 եվրոն դարձել է 110 եվրո:

Պաշտոնյան նաև հանձնած զգալի չափերի փոխառություններ ունի՝ 3 միլիոն 170 հազար դոլար:

Նշենք, որ Վարդան Հարությունյանը ինքնաթիռով սիրում է թռչել բիզնես դասով, ինչը թանկ հաճույք է: Նախորդ տարեվերջի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, թե բիզնես դասով թռչել է նախկինում և շարունակելու է նույնն անել նաև հիմա: Չի պատրաստվում էկոնոմ դասով թռչել ինչ-որ մեկին դուր գալու համար: Պաշտոնյան ասել էր, թե պետական պաշտոն ստանալուց հետո իր համար գնվում է էկոնոմ դասի տոմս, որի վրա ավելացնում է իր անձնական միջոցներից և թռչում բիզնես դասով:

Վարդան Հարությունյանի կինը՝ Զարինե Դանիելյանի միակ եկամուտը գոյացել է տրված փոխառությունից ստացված տոկոսագումարից՝ 1733 դոլար: Փոխարենը միայն 2016թ. մոտ 1 միլիոն 770 հազար դոլար փոխառություն է տվել:

Ահռելի չափերի են հասնում ՊԵԿ նախագահի կնոջ դրամական միջոցները: 2015թ. նա ունեցել է 842 միլիոն դրամ, որը նվազել և 2016թ. դարձել է 41 միլիոն: Նվազել է նաև դոլարով պահվող գումարը՝ 2 միլիոն 108 հազարից դառնալով 139 հազար:

Գումարի նվազումը պատահական չէ: Զարինե Դանիելյանը 2016թ, 789 միլիոն 600 հազար դրամով գնել է իրավունքի պետական գրանցում չստացված նորակառույց շենք-շինություն: Մեր աղբյուրի փոխանցմամբ Զարինե Դանիելյանը Երևան քաղաքի Ազատության պողոտայի հարևանությամբ հողամասեր ունի և շենքի շինարարությունը հենց այնտեղ է ընթանում:

Նշված անշարժ գույքը պաշտոնյայի կնոջ միակ թանկարժեք գնումը չէ: 2016թ. Զարինե Դանիելյանը 175 հազար դոլարով գնել է նաև «MERCEDES-BENZ G 63 AMG» մակնիշի ավտոմեքենա: