HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարձակալված բնակարանում հայտնաբերվել է երկու տղամարդու դի

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երկու տղամարդու մահվան հանգամանքները:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ 2017 թվականի մարտի 7-ին՝ ժամը 10:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցում գտնվող տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է վարձակալական հիմունքներով նշված տանը բնակվող երկու տղամարդու դի: Դիակների արտաքին զննությամբ վերջիններիս աճուկային շրջանում հայտնաբերվել են հետքեր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են ներարկիչ, տարբեր տեսակի դեղերի տարաներ, հեռախոսներ և այլ առարկաներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդկանց ինքնությունը. նրանցից մեկը 1964թ. ծնված Ա. Գրիգորյանն է, մյուսը՝ 1975թ. ծնված Ա. Ավետիսյանը:

Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական  փորձաքննություններ։

 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter