«Չորրորդ ինքնիշխանություն». շատ սկզբունքային ընդդիմադիրները
ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Լարիսա Ալավերդյանը, պարզվում է, ստացել է ընդամենը չորս «կողմ»: Քվեարկությանն, ի դեպ, մասնակցել են «Ժառանգության» չորս պատգամավորներ, ինչը նշանակում է, որ դաշնակցականները եւս դեմ են քվեարկել ընդդիմության թեկնածուին:
«ՉԻ»- Իհարկե, եթե անգամ ՀՅԴ խմբակցությունը քվեարկեր Լարիսա Ալավերդյանի օգտին, դրանից բացարձակապես ոչինչ չէր փոխվի, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ գոյություն ունեն սկզբունքներ, եւ չի կարելի հրապարակավ իբր պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, բայց քվեարկել նրա ղեկավարած թեկնածուի օգտին:
Իհարկե, գոյություն ունի նաեւ քաղաքական պրագմատիզմ, որը ստիպում է չանել այնպիսի քայլեր, որոնց արդյունքում ոչինչ չի փոխվելու, բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու՞ է ՀՅԴ-ն պատրաստվում մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եթե ի սկզբանե հայտնի է, որ այդ կուսակցությունն առավելագույնը 5-6 տոկոս կարող է ստանալ: Թե՞ այս քայլով ՀՅԴ-ն պարզապես ցույց է տալիս, որ «հոգով-սրտով» շարունակում է կոալիցիայի անդամ մնալ եւ կարեւոր հարցերում միշտ իշխանությունների կողքին է լինելու: Համաձայնվեք՝ շա՜տ սկզբունքային ընդդիմություն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել