HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սահակյանի ընտրական շտաբի պատասխանը` «Հետք»-ի հրապարակմանը

Արման Սահակյանի ընտրական շտաբն այսօր արձագանքել է «Հետք»-ի «Արման Սահակյանին գովազդող հոլովակները` իր «գծում»» հրապարկմանը: Պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ.

«Բարև ձեզ, հարգելի խմբագրակազմ,

Արձագանքելով hetq.am կայքի 07.03.2017թ. համապատասխան  հրապարակմանը, Արման Սահակյանի ընտրական շտաբը, հիմք  ընդունելով ՀՀ ընտրական  օրենսգիրքը, շտկել է քարոզչության ընթացքում  արձանագրված խախտումը:

Շնորհակալություն ենք  հայտնում լրատվամիջոցին՝ աջակցության և համագործակցության համար:

Հարգանքով՝ Ա. Սահակյանի ընտրական շտաբ»:

Հիշեցնենք` «Հետք»-ը գրել էր, որ 57 համարի փոքր ավտոբուսով երթևեկողները Աջափնյակից մինչև Կենտրոն գրեթե 10 րոպեն մեկ լսում են ՀՀԿ ցուցակում 58-րդ տեղը զբաղեցնող, նաև ռեյտինգային կարգով առաջադրված Արման Սահակյանի գովազդային հոլովակը, ինչպես նաև պարբերաբար ավտոբուսում տեղադրված հեռուստացույցով «պտտվում» է Արման Սահակյանի գովազդը: Մինչդեռ Ընտրական օրենսգրքով արգելվում է հասարակական տրանսպորտի ու տաքսու վրա կամ դրանց ներսում գովազդային նյութերի հրապարակումը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը «Հայկական ժամանակին»-ին ավելի վաղ հայտնել էր, որ 57 համարի հասարակական տրանսպորտի «գծում» շահաբաժին ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter