HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի բանկերը՝ խոշոր հարկատուներ. ով որքան է վճարել

 

Բանկերը դասվում են Հայաստանի խոշոր հարկատուների շարքում։ Նրանց մի մասն այդ ցանկում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում։ Նախորդ տարի, սակայն, այս համակարգից ստացվող հարկերի ծավալը պակասել է։

2016 դրությամբ հանրապետությունում գործող 20 առևտրային բանկերը միասին ՀՀ պետբյուջե են վճարել մոտ 34.3 մլրդ դրամի հարկեր։ 2015 թվականի համեմատ այս ցուցանիշը նվազել է 6.45 մլրդ դրամով կամ մոտ 16%-ով։ Այս մասին են վկայում պետական եկամուտների կոմիտեի տվյալները` խոշոր հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ։ Նշենք, որ վերը ներկայացրած ցուցանիշներում ներառված չեն «ՊրոԿրեդիտ բանկ»-ի հարկերը, քանի որ այս բանկի գործունեությունը նախորդ տարվանից դադարեցված է։ Հիշեցնենք, որ «ՊրոԿրեդիտ բանկ»-ը միացավ «Ինեկոբանկ»-ին։

2016-ի հունվար-դեկտեմբերի տվյալներով բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն «Ամերիաբանկ»-ն է, հաջորդում են «ՎՏԲ Հայաստան բանկ»-ն ու «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը։ Առաջին երկու բանկերի վճարած հարկերը զգալի անկում են գրանցել 2015-ի հունվար-դեկտեմբերի համեմատ. «Ամերիաբանկ»-ինը՝ 1.4 մլրդ դրամով, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ինը՝ ավելի քան 1 մլրդ դրամով։

Հարկերի զգալի անկում են գրանցել նաև «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ը  (նվազումը՝ 1.8 մլրդ դրամ) և «Արդշինբանկ»-ը (նվազումը՝   1.3 մլրդ դրամ)։

Հանրապետության 1000  խոշոր հարկատուների ցանկում 2016 թվականին «Ամերիաբանկ»-ը զբաղեցրել է 25-րդ տեղը, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը՝ 29-րդ, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը՝ 31-րդ։ «Արդշինբանկ»-ը 39-րդ տեղում է, «Ինեկոբանկ»-ը՝ 43-րդ։ Վերջինի վճարած հարկերն աճել են։

Ընդհանուր առմամբ, բանկերից 13-ի հարկերի մասով նվազում է տեղի ունեցել, 7-ինը՝ աճ։

Ինֆոգրաֆիկայում  մեկտեղել ենք ՀՀ առևտրային բանկերի վճարած հարկերի ծավալների ցուցանիշները 2015 և 2016 թվականների կտրվածքով։ Երկրորդ էջում 2016-ին հարկերի ծավալի գրանցած փոփոխություններն են՝ 2015-ի համեմատ.


Create bar charts

Հանրապետության խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում են ընդգրկվել նաև «Հայբիզնեսբանկ»-ը, «Յունիբանկ»-ը, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան»-ը, «Կոնվերս բանկ»-ը, «Անելիք բանկ»-ն ու «Հայէկոնոմբանկ»-ը։

Նշված 20  բանկերից երեքն այս այսօր չեն գործում։ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կենտրոնական բանկը փոփոխեց տեղական բանկերի համար սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։ Պահանջն ուժի մեջ է մտնել այս տարվա հունվարի 1-ից։ Բանկերից 17-ը կարողացան հաղթահարել այս շեմը։ Իսկ ԿԲ-ի որոշման պահին գործող 21 բանկերից 4-ին դա չհաջողվեց. «ՊրոԿրեդիտ Բանկ»-ը միացավ «Ինեկոբանկ»-ին, «ԲՏԱ Բանկ»-ը՝ «Հայէկոնոմբանկ»-ին, «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկ»-ը՝ «Արդշինբանկ»-ին, իսկ «Զարգացման Հայկական Բանկ»-ը՝ «Արարատբան»-ին։

Հարկերի նվազման փաստը  դեռևս չի նշանակում, թե 2016 թվականն անհաջող տարի է եղել բանկային համակարգի համար։ Դատելով բակերի ֆինանսական հաշվետվություններում շահույթի վերաբերյալ տեղեկություններից՝ կարելի է նշել, որ տարին այս համակարգի համար, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել. նրանց մեծ մասը տարին շահույթով է փակել։

Հիշեցնենք, որ խոշոր հարկատուներից, ըստ ոլորտների, անդրադարձել ենք նաև բջջային օպերատորներին  և հանքարդյունաբերական ընկերություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր