HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նոր Կյանքի մանկապարտեզը ևս 5 տարի կշահագործվի

Նոր Կյանքի համայնքապետարանը կշարունակի ևս 5 տարի շահագործել համայնքային մանկապարտեզը։ Կառավարությունը հավանության արժանացրեց պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի որոշման նախագիծը, որով պետության սեփականությունը հանդիսացող Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցից մեկ տարի առաջ վերցված տարածքը ևս 5 տարի ժամկետով, վարձակալության կարգով կտրամադրվի գյուղապետարանին՝ մանկապարտեզի գործունեությունը շարունակելու նպատակով:

Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ վարձակալության ամսավճարը կազմելու է 11 000 դրամ և այդ գումարը ուղղվելու է պետական բյուջե։

Անդրադառնալով այս որոշման նախագծի նախապատմությանը՝ նշենք, որ Նոր Կյանքը, չունենալով նախադպրոցական տարիքի երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպելու համար համապատասխան հաստատություն, դեռևս 2015 թվականին դիմել էր Շիրակի մարզպետարան՝ նույն դպրոցին ամրացված շենքից համապատասխան տարածք մեկ տարի ժամկետով վարձակալելու առաջարկով։ Քանի որ այդ մեկ տարվա ընթացքում մանկապարտեզի շահագործման ակնկալիքները արդարացվել են, կառավարություն ներկայացվել է նոր հայտ՝ վարձակալած տարածքը ևս 5 տարի ժամկետով համայնքին տրամադրելու առաջարկով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter