
Հայաստանի հավաքականը նահանջել է 3 հորիզոնական
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման մարտ ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը չնայած հաշվետու ժամանակահատվածում որեւէ խաղ չի անցկացրել, նահանջել է 3 հորիզոնական ու հիմա 85-րդն է 414 հաշվարկային միավորով:
Համաշխարհային ցուցակի առաջին 12 հորիզոնականներում փոփոխություն չկա. տասնյակում հետեւյալ թիմերն են՝ Արգենտինա, Բրազիլիա, Գերմանիա, Չիլի, Բելգիա, Ֆրանսիա, Կոլումբիա, Պորտուգալիա, Ուրուգվայ, Իսպանիա:
ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Լեհաստանը, որը 12-րդն է: Ռումինիան 39-րդն է, Դանիան՝ 48-րդը, Մոնտենեգրոն՝ 64-րդը, Ղազախստանը՝ 94-րդը: Հատկանշական է, որ բոլոր թիմերն առաջընթաց են գրանցել՝ բացի Հայաստանից, իսկ Մոնտենեգրոն մնացել է նույն տեղում:
Նախկին ԽՍՀՄ երկրներից առաջատար դիրքում Ուկրաինան է (31), որին հաջորդում են Ռուսաստանը (60), Ուզբեկստանը (63), Բելառուսը (72): Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից լավագույն արդյունքն ունի Թուրքիան (26), Իրանը 33-րդն է, Ադրբեջանը՝ 89-րդը, իսկ Վրաստանը՝ 126-րդը:
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի ապրիլի 6-ին:
Լուսանկարը՝ ffa.am-ի
Մեկնաբանել