HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Աբրահամը կմենամարտի Պաբլո Ֆարիասի հետ

Գերմանիան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկա որակավորման մենամարտը նախանշված է 2012 թվականի հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում՝ «Բադեն-Արենա» համալիրում: Նրա մրցակիցը  արգենտինացի 23-ամյա Պաբլո Ֆարիասն է: Վերջինն ունեցել է 19 մենամարտ եւ ոչ մի պարտություն:

«Լավ մարզավիճակում եմ, հաղթանակն անխուսափելի է: Մեծ աշխատանք եմ տարել նախորդ մենամարտերում սխալներս վերացնելու ուղղությամբ: 2012-ն ինձ համար նոր հաղթանակների սկիզբ է լինելու: Դիտարժան մրցելույթ եմ խոստանում բռնցքամարտի սիրահարների համար»,- նշում  է Արթուր Աբրահամը:

Հայ անվանի բռնցքամարտիկը շարունակում է մարզչի` Ուլի Վեգների հետ նույն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վեգները եւս մեծ սպասելիքներ ունի Արթուր Աբրահամից` կապված 2012-ին ռինգ վերադանալու հետ:

Այս մասին հայտնում է Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter