HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». գյուղնախարարն արտառոց քայլ է ձեռնարկել

Հանրությունը դեռ չի մոռացել արտերն օրհնելու գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությունը, իսկ Սերգո Կարապետյանը նոր, առավել արտառոց քայլ է ձեռնարկել, որը, հավանաբար, կնպաստի, գյուղմթերքների արտադրության կտրուկ աճին եւ ոլորտը վագրի թռիչքներով առաջ կմղի: 

Նախարարի վերլուծական ուղեղը վերջապես կռահել է ոլորտի ամենասուր խնդիրը. դա գրագրությունների ոճի մեջ է, մասնավորապես տեղի-անտեղի «Հարգելի պարոն, հարգելի տիկին... » արտահայտությունների օգտագործման:

Եվ ահա, այդ աններելի վրիպումն ուղղելու նպատակով Ս. Կարապետյանը հրահանգ է արձակել, ըստ որի՝

1. «Հարգելի» դիմելաձեւն օգտագործվում է միայն իրեն հավասարներին (նախարարներին) դիմելու համար:

2. Ավելի բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է դիմել «մեծարգո» արտահայտությամբ:

3. Մնացածներին (մանր-մունր գյուղապետեր, ֆերմերներ ու բնակիչներ)՝ պարզապես անուն-ազգանունով:

համոզված ենք, որ այս դարակազմիկ որոշումը կլուծի տեխնոլոգիաների, որակյալ գյուղտեխնիկայի եւ տնկանյութի բացակայության, ինչու չէ՝ նաեւ կարկտի, երաշտի եւ ոլորտի առջեւ ծառացած մնացած բոլոր խնդիրները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter