HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատռել են Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները

Թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին` խնդրելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողոցը` հիշեցնելով, որ քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելու, պատռելու կամ դրանց վրա գրառումներ կատարելու գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և վարչական դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնող մարմին է հանդիսանում իրավասու ընտրական հանձնաժողովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter