HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ. «Վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնատար անձանց կողմից նախընտրական քարոզչությամբ զբաղվելու կարգի մասին հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով նաև Կարեն Կարապետյանի կողմից Սյունիքի մարզում իրականացրած քարոզչությանը: Հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»:

Նշված իրավանորմերից ակնհայտ է, որ պաշտոնատար անձինք, այդ թվում` քաղաքական պաշտոն զբաղեցնողները, Ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ ազատ են իրականացնելու նախընտրական քարոզչություն։ Վերը նշված նորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպեu նաև պետական և համայնքային ծառայողներին արգելված չէ նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` օրենքով նախատեսված որոշակի և հստակ սահմանափակումների պահպանման պայմանով։ Համապատասխան սահմանափակումներ նախատեսող նորմերով արգելքներն ուղղակիորեն սահմանվում են միմիայն այն դեպքերի համար, երբ նախընտրական քարոզչությունն ու ցանկացած բնույթի քարոզչական նյութի տարածումն իրականացվում է տվյալ անձանց լիազորություններն իրականացնելիս։ Ընդ որում` օրենքը նշված գործունեությունը կամ գործողությունները տվյալ անձանց կողմից իրականացնելու սահմանափակում է նախատեսում հենց այդ իրավասություններն իրականացնելիս, այսինքն` օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման և պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց իրականացնելու որևէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ։ Հարկ է նկատել, որ օրենսդիրը նախընտրական քարոզչություն իրականացնելու սահմանափումը կիրառել է ոչ թե կապված աշխատաժամանակի հետ, այլ պաշտոնական լիազորությունների իրականացման: Հետևաբար, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ»:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Միանգամայն պարզ է, որ Կարեն Կարապետյանի ֆունկցիան որպես վարչապետ այլևս ավարտված է և նա անցել է իր հիմնական դերակատարմանը՝ քարոզչությանը։ Ըստ ՀՀԿ պլանների հնարավոր է, որ ընտրողները նրան հավատան, քանի որ իրեց նկատմամբ հավատ կամ վստահություն այլևս գոյությոն չունի։ Արդյոք նա հասկանում է, դրանով իսկ ինքը վերջակետ դրեց իր առանց այդ էլ խիստ կասկածելի քաղաքական գործունեությանը հայաստանում։ Ուր մնացին նրա կառավարության շոու֊նիստերը, պրիմիտիվ «սրամիտ» դիտողությունները նախարարներին։ Նրա ողջ գործունեությունը կարելի է բնութագրել «չուժոյ պախմել» ռուսական ժառգոնի բնորոշմամբ։ Նա այդպես էլ կմնա կոմսոմոլի ակտիվիստի մակարդակում, չհասկանալով թե ում և հանուն ինչի է ծառայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter