Կնոջ վրա հարձակված երիտասարդին բերման են ենթարկել
Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Արթիկի բաժին դիմած կինը հայտնել է, որ նախորդ օրը` ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում իրեն է մոտեցել մի երիտասարդ, ձեռքից հափշտակել պայուսակն ու իր օգնության կանչերը դադարեցնելու համար բռունցքով հարվածել է դեմքին, ապա տեսնելով, որ պայուսակը դատարկ է, գցել է գետին ու դիմել փախուստի:
Կնոջը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հանցագործություն կատարողը նույն երեկոյան բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել