HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում

Այսօր գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

ԴԱՀԿԾ-ն հայտնում է, որ խորհրդակցության ընթացքում ծառայության ղեկավարին զեկուցվել է 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Աշխատանքային խորհրդկացության ընթացքում ամփոփվել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Կառույցի ղեկավարն անդրադարձել է աշխատանքային կարգապահության նշանակալի մակարդակի ձեռքբերմանն ու ընդգծել, որ հետևողական, բարեխիղճ ու կարգապահ հարկադիր կատարողն անպայմանորեն համարժեք վերաբերմունքի ու խրախուսանքի է արժանանալու ծառայության ղեկավարության կողմից:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է նաև Ծառայությունում 2017 թվականին ներդրված քաղաքացիական պաշտպանության համակարգի, այդ ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների մասին: 

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանին արդարադատության գնդապետի կոչում շնորհելու կապակցությամբ շնորհավորել ու նորանոր հաջողություններ է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter