HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրացվում է սահմանամերձ համայնքների աղետակայունությունը

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ բնական և մարդածին աղետներից բնակչության խոցելիության նվազեցման և պատրաստվածության բարձրացման ծրագրերը, ինչպես նաև՝   Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արտակարգ իրավիճակներին բնակչության պատրաստվածությանն ուղղված միջոցառումները:  

Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների և դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման չափանիշների համալրման հարցում: 

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց սահմանամերձ գյուղերի ԱԻՆ հենակետերում ծառայող փրկարարների ունակությունների ընդլայնումը առաջին բուժօգնության տրամադրման և հագեցման գործընթացում, ինչի համար էլ կազմակերպության հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղում կատարելագործման դասընթացներ և գործնական պարապմունքներ կազմակերպելու շուրջ: 

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց ՀՀ ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի համատեղ աշխատանքներն իրականցնել տարեկան համագործակցության պլանների ձևաչափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter