HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանուն կառավարության Ազգային ժողովը զոհեց իր հեղինակությունը

Այսօր Ազգային ժողովը հերթական նիստը սկսեց՝ 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Այսօր Սամվել Նիկոյանի առաջին օրն էր ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, սակայն նա այդպես էլ չեկավ դահլիճ եւ չբացեց նիստը: Նա ժամանեց ավելի ուշ:

Նիստը նախագահում էր Սամվել Բալասանյանը: Գրանցվել էր 71 պատգամավոր, սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հաշվել էր 68 պատգամավոր: Սամվել Բալասանյանն էլ հայտարարեց, թե միգուցե պատգամավորները գրանցվել եւ դուրս են եկել: Ինչեւէ, քվորումն ապահովված էր, եւ հայտարարվեց օրինագծերի քվեարկություն:

««Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծի ժամանակ Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ի անունից հայտարարեց, թե խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Հայտարարվեց քվեարկություն, եւ օրինագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, ու այն չընդունվեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեգ Ղուկասյանը հայտարարեց, թե շատ պատգամավորներ գտնվում են աղետի գոտում եւ լավ կլինի, որ քվեարկությունները կատարվեն վաղը:

Սամվել Բալասանյանը հայտարարեց, թե այսօր չընդունված օրինագիծը վաղը կվերաքվեարկվի: Սա ցույց է տալիս, որ կառավարության բերած ցանկացած օրինագիծ կոալիցիան ամեն գնով անցկացնում է, այդ թվում՝ կոպիտ խախտումով: Օրինագիծն արդեն մերժվել է պատգամավորների կողմից, եւ դրա համար եւս մեկ անգամ վերաքվեարկելը խախտում է, մանավանդ, որ քվորումն ապահովված էր:

Նշենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պատգամավորները դահլիճում իրենց զգում են, ինչպես տանը: Ազատ շրջում են եւ բարձրաձայն խոսում ու ծիծաղում են դահլիճում: Ինչպես Սամվել Նիկոյանին, այնպես էլ Սամվել Բալասանյանին, չի հաջողվում պատգամավորներին կարգի բերել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter