HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե իհարկե «Կանաչ տնտեսությունը» չեք հասկանում որպես փող

Երեկ՝ դեկտեմբերի 6 ին Երևանում մեկնարկեց «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովը, որին ներկա էին ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Պատիվ ունեի մասնակցելու նաև ես, այդ թվում՝ նաև դեսպանի հետ հեծանվով համաժողովին ներկայանալուց:  Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, ամբողջությամբ համապատասխանում էր նախապես պլանավորված օրակարգին:

Ամենուրեք խոսվում եր կանաչ տնտեսություն զարգացնելու մասին, թե ինչպես պետք է էկո-բիզնես զարգացնել, մաքուր գյուղատնտեսություն զարգացնել, բնությունը չոչնչացնելու գնով տնտեսություն զարգացնել, և որ ամենակարևորն էր, թե ինչպես պետք է Հայաստանի կառավարությանը սովորեցնեն, որ բնության ոչնչացումը երկարաժամկետ առումով երկրի տնտեսության համար խիստ բացասական նշանակություն է ունենում:
 
Ահա այստեղ է առաջանում գլխավոր հարցը.
 
Պարոն դեսպան, եթե Դուք այսօր ցուցադրաբար հեծանիվ եք քշում՝ Ձեր անկեղծ նվիրվածությունը ցուցաբերելով Հայաստանի բնապահպանական խնդիրներին, եթե այսօր Դուք կարծում եք, որ Թռչկանի նախաձեռնությունը շատ լավն է, քանի որ քաղաքացիական նախաձեռնությամբ արգելվեց այնտեղ ՀԷԿ-ի կառուցումը, որովհետեւ այն վնաս էր հասցնելու շրջակա միջավայրին: Ու եթե Ձեր խոսքերը ու Ձեր կատարած աշխատանքը նույնն են, ու Դուք անկեղծ ցանկանում եք, որ Հայաստանում կանաչ տնտեսություն լինի, ապա կարծում եմ՝ Ձեր անկեղծության ամենալավ ապացույցը կլինի, որ հրաժարվեք Քաջարանի պղնձամոլիբդենային հանքարդյունաբերության Ձեր ծրագրից: Քանի որ Քաջարանի բնակիչները դեմ են, նրանց ծնողների գերեզմանները դեմ են, նրանց պապական տներն ու հայրենի օջախները դեմ են, Հայաստանի բնապահպանները դեմ են: Այսքանից հետո ինչպե՞ս եք Դուք պատրաստվում զարգացնել Գերմանիայի տնտեսությունը հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին:
 
Սամվել Հովհաննիսյան
«Հեծանիվ +» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter