Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ իրանական ավիաընկերությունները շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացնեն
Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն:
Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի:
Քաղավիացիայի վարչությունը կանխատեսում է, որ սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:
լուսանկարը` Shahram Sharifi / Wikipedia.org
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել