HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայից ստացած դրամաշնորհով Առափի համայնքում ջրահեռացման համակարգ կկառուցվի

Մարտի 14-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում Շիրակի մարզի Առափի համայնքի գյուղապետ Ալբերտ Այվազյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Գրաս Ռուդ» ծրագրի շրջանակում ստորագրել են Առափի գյուղում ջրահեռացման համակարգի կառուցման դրամաշնորհային պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Ըստ պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից Շիրակի մարզի ակտիվ սողանքային գոտում գտնվող Առափի համայնքին տրամադրվում է դրամաշնորհ գյուղում ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով: Համակարգը թույլ կտա հեռացնել գրունտային ջրերը՝ չեզոքացնելով սողանքի առաջացման վտանգը: Նախկինում ՀՀ ԱԻՆ-ի կողմից գյուղում իրականացվել են սողանքների կայունացման աշխատանքներ:

Նախարարությունը հավելում է, որ «Գրաս Ռուդ» ծրագրին զուգահեռ ՀՀ արտակարգ իրավիճկենրի նախարարությունն ու Ճապոնիայի կառավարությունն իրականացրել են «Սողանքային աղետի կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է հանրապետության տարածքում առկա սողանքային ակտիվ գոտիների ուսումնասիրություն և գույքագրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter