«Ժառանգություն». Ջրառատում կրկին միջադեպ է տեղի ունեցել, կան վիրավորներ
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք նույնությամբ.
««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:
Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք հաջորդիվ»:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մեկ այլ միջադեպի մասին դաշինքը տեղեկություն էր տարածել նաև երկու օր առաջ` մարտի 12-ին: Քննչական կոմիտեն վստահեցրել էր, որ իրականացվում են դատավարական գործողություններ` միջադեպի հանգամանքները բացահայտելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել