HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանը՝ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, երկու և ավելի անձի միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու կասկածանքով։

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ այսօր Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետևանքով երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ըստ բժշկական հետազոտության նախնական արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդի մոտ ախտորոշվել է ձեռքի կոտրվածք։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 4 պարկուճ։

Վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նաև ինքնաձիգը։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի վերաբերյալ, պարզվում են մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանց գործողությունները։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter