HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման ընկերության գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան:

ԻՆչպես տեղեկացնում է կառավարության կայքը, Կարեն Կարապետյանը շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության և որակի վերահսկողության ապահովման նպատակով արտադրամասերը, ինչպես նաև անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով:

Նշվել է, որ «Նատֆուդ» ՓԲԸ-ն ունի FSSC 22000 սննդի անվտանգության որակի կառավարման համակարգին համապատասխանության վկայական, ինչով և առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Արտադրական հզորության ծավալը կազմում է օրական մինչև 40 տոննա, արտադրատեսականին՝ շուրջ 160, աշխատատեղերի թիվը՝ 180: Առաջիկայում ընկերությունը շուկային ներկայանալու է նոր ապրանքանիշով:

Կարեն Կարապետյանը, ողջունելով ձեռնարկության գործունեությունը, կարևորել է որակի վերահսկողության շարունակական բարձրացմանը և ծրագրերի ընդլայնմանն ուղղված քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter