
200 հազար դոլար արժողության նկարից մինչև բնակարան Իսպանիայում
Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանը ևս պատգամավորության թեկնածու է: Հանրապետական կուսակցությունը նրան տարածքային ցուցակով առաջադրել է թիվ 12 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը:
Որպես պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր, որն ընդգրկում է 2016թ. փետրվարի 1-ից մինչև 2017թ. հունվարի 31-ը:
Առանձնահատուկ է պատգամավորի հայտարարագրած թանկարժեք գույքը:
Վ. Հակոբյանը նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 36 միլիոն դրամ, 115 հազար եվրո և 191 հազար դոլար:
Ինչ վերաբերում է եկամուտներին, պատգամավորի թեկնածուն հայտարարագրել է 147 միլիոն 354 հազար դրամ, որի գերակշիռ մասը «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ներից ստացված աշխատավարձն է, համապատասխանաբար՝ մոտ 49 միլիոն և 41 միլիոն դրամ: Իսկ 55 միլիոն դրամով օտարել է գույք և դրանից ստացել եկամուտ:
Նշենք, որ Վահե Հակոբյանը «Քրոնիմետ Մետալ Թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ում ունի 10% բաժնոտոմս, որը հանձնել է հավատարմագրային կառավարման:
Վահե Հակոբյանն ունի երկու անշարժ գույք՝ Իսպանիայի Ալիկանտե քաղաքում 90քմ մակերեսով բնակարան, որը համատեղ սեփականություն է և միանձնյա սեփականության իրավունքով հողմաս Երևան քաղաքի Ղափանցյան փողոցում:
Ունի նաև երկու տրանսպորտային միջոց՝ 2015թ. արտադության Lexus ES 250 մարդատար ավտոմեքենա և նույն թվականի արտադրության Harley-Davidson, Night Rod Special մակնիշի մոտոցիկլետ:
լուսանկարում` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել