Կբացվի հայ ժամանակակից 36 արվեստագետի գործերի ցուցահանդես
Դեկտեմբերի 12-ին Հայստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենան «Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» պատկերագրքի շնորհանդեսը և նրանում ներառված հայ ժամանակակից 36 արվեստագետի գործերի ցուցահանդեսը:
Պատկերագրքում ընդգրկված են ավագ, անկախության սերնդի, ինչպես նաև վերջին տարիներին ասպարեզ ելած հայաստանաբնակ երիտասարդ արվեստագետներ, ովքեր հայ ժամանակակից արվեստի կայացման և զարգացման գործում զգալի ներդրում են ունեցել:
Պատկերագրքի հեղինակն է իտալաբնակ լրագրող և արվեստի մեկնաբան Ասիեհ Լ. Նասսեհի Ջավանը, ով Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացնում է պատմական կտրվածքով և սերունդների միջև (1980-ականներից մինչև մեր օրերը) կապի տեսանկյունից:
Այս նախաձեռնությանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակը: Նախաձեռնությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել