
Մետրո 2016. ժետոնների օրական վաճառքը նվազել է մոտ 1300-ով
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականից։ Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը, այժմ մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, որի գծի երկարությունը 12.1 կմ է։ Մայրաքաղաքաքում աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն, իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն։
Մետրոպոլիտենի ուղեվարձը 2011թ-ին 50-ից 100 դրամ դարձավ, ինչը, ըստ քաղաքապետարանի պաշտոնակնա կայքի, նվազեցրել է ուղևորափոխադրումների ծավալը: Թեև քաղաքապետարանը վերջին տարիների համար արձանագրել է ուղևորափոխադրումների կայունացման և աճի միտում, սակայն 2016թ. դարձյալ նկատվել է ուղևորափոխադրումների քանակի նվազում:
Մասնավորապես, ըստ քաղաքապետարանի 2016թ. մետրոյով տեղափոխվել է 15 354 000 ուղևոր, ինչը 465 000 ուղևորով պակաս է` նախորդ տարվա համեմատությամբ, կամ նվազումը կազմել է 2.9%:
Քաղաքապետարանից հայտնում են, որ մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո։
Մեկնաբանել