
Ճապոնիան Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 1.2 մլն դոլար կտրամադրի
Կառավարությունը հավանության արժանացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի` գործադիր ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր ընդունել Ճապոնայի կառավարության կողմից Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տրամադրվելիք դրամաշնորհը։
Համաձայն որոշման նախագծի՝ թվանշայնացման գործընթացը կազմակերպելու համար Ճապոնիայի կառավարությունը հանրային հեռուստաընկերությանը կտրամադրի մոտ 1.2 միլիոն դոլար։ Այդ գումարը հեռուստաընկերությանը հնարավորություն կտա թվանշայնացման սարքավորումներ ձեռք բերել։
«Համաձայնագիրը իրապես կնպաստի Հայաստանի մեդիա ոլորտի զարգացմանը, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանմանը»,-ասվում է որոշման նախագծում։
Ինչպես մանրամասնվում է նախագծում՝ այս դրամաշնորհային համաձայնագիրը կնքվում է երկու երկրների միջև տնտեսական և սոցիալական համագործակցությունը զարգացնելու և խթանելու նպատակով։
լուսանկարը` haynews.am
Մեկնաբանել