
Կցուցադրվեն պետական գանձարանի թանկարժեք իրերը
Պատմության թանգարանում կկազմակերպվի պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի ցուցադրությունը:
Կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի որոշման այս նախագիծը։
Ցուցադրությանը կներկայացվեն 8 անուն իրեր։ Մասնավորապես՝ 1877, 1880թթ. և 19-րդ դարի սկզբի արծաթյա գոտիներ, ինչպես նաև 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի արծաթյա վզնոց։
Ինչպես նշվում է որոշման նախագծում՝ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում գտնվող թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերը պահվում են կենտրոնական բանկի պահոցներում: Հանրությունը հնարավորություն չի ունենում ծանոթանալ պետական գանձարանի ազգային պահուստի արժեքներին: Այդ պատճառով ցուցադրության համար ընտրվել են գանձարանում գտնվող ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրեր:
լուսանկարը` mfe.am
Մեկնաբանել