HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանում Չինաստանի դեսպանատան հասցեն կփոխվի

Կառավարությունը հավանության արժանացրեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի որոշման նախագիծը, որով 2005 թվականին Պեկինում կնքված համաձայնագրում փոփոխություն կկատարվի։

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված փաստաթղթում՝ հայ-չինական կողմերը բարեկամական խորհրդակցությունների ճանապարհով պայմանավորվել են, որ հայկական կողմը անհատույց տնօրինման իրավունքով չինական կողմին կտրամադրի Ադմիրալ Իսակովի 17/4 հասցեում գտնվող հողատարածքը՝ ՉԺՀ դեսպանության շենքերի կառուցման նպատակով: Իսկ չինական կողմը հայկական կողմին կփոխանցի Մարշալ Բաղրամյանի պողոտա 12 հասցեում գտնվող շինությունը և հողատարածքը՝ նոր դեսպանության շինարարության ամբողջական ավարտից և շահագործմանը հանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Մինչ այդ, չինական կողմը անհատույց կօգտագործի այդ հասցեում գործող շինությունը և հողատարածքը, որն այժմ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունն է:

«Երկու կողմերը խոստանում են փոխադարձաբար չներկայացնել լրացուցիչ պահանջներ վերոնշյալ շինության և հողատարածքի փոխանցման ժամանակ՝ միևնույն ժամանակ կարգավորելով դրանց շահագործման և օգտագործման հետ կապված բոլոր հարցերը»,- նշված է որոշման նախագծում:

լուսանկարը` wikipedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter