HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սուրեն Կարայան. «Համաձայն չեմ, որ ֆրանսիական ներդրումները գնում են»

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիա իրենց կատարած այցից հետո ֆրանսիական երկու կազմակերպություններ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում և առաջիկայում կայցելեն Հայաստան՝ ներդրումներ իրականացնելու համար։

Ներդրում անել պատրաստվող ընկերությունները, նախարարի փոխանցմամբ, դեղագործության և սննդի արդյունաբերության ոլորտներով են հետաքրքրված։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ֆրանսիական ընկերությունները Հայաստանից հեռանում են, որի օրինակ կարող են լինել «Օրանժ» ընկերության գնումը «Յուքոմ»-ի կողմից և «Քարֆուր» ընկերության ունեցած խնդիրները, Կարայանը պատասխանեց. «Համաձայն չեմ, որ ֆրանսիական ներդրումները գնում են։ «Օրանժ»-ի գործարքը եղել է բիզնես վաճառք, վաճառք է տեղի ունեցել։ Իսկ «Քարֆուր»-ը հիմա Հայաստանում գործում է»։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք օտարերկրյա ընկերություններին չեն մտահոգում Հայաստանի փակ սահմանները, նախարարը պնդեց հակառակ հանգամանքը, թե «այդ ներդրողներին դուր է գալիս, որ Հայաստանի միջոցով հնարավորություն է ստեղծվում մուտք գործել մեծ շուկաներ, մասնավորապես՝ ԵԱՏՄ երկրներ, օգտվել Հայաստանին տրամադրված ազատականացված ռեժիմից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter