
Քննարկվել է Հայաստանի և Գերմանիայի միջև ավիահաղորդակցության վերականգնումը
Մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հանդիպել են Հայաստանում Գերմանիայի դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ավիահաղորդակցության վերականգնումը, ինչպես նաև՝ «Լյուֆթանզա» ավիաընկերության հետ բանակցությունների հնարավոր վերսկսումը:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև առկա է երկկողմանի ուղևորահոսքի պահանջարկ, և համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի հարցին տալ համապատասխան լուծում:
ՔԱԳՎ-ից տեղեկացնում են, որ Ավետիսյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերը դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի հետ քննարկել են նաև ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր:
լուսանկարը` Pedro Aragão / wikipedia.org
Մեկնաբանել